Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Մելիք Գիժլարյանը, 2026-ին Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 12/32 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Այդ կապակցությամբ Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության եւ անշարժ գույքի կառավարման բաժնի պետի 2026թ․ սեպտեմբերի 3-ի արձանագրության հիման վրա սեպտեմբերի 15-ին հարուցվել է վարչական վարույթ։ Հոկտեմբերի 8-ին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը որոշել է Մելիք Գիժլարյանի նկատմամբ կիրառել վարչական տուգանք` նվազագույն աշխատավարձի յոթ հարյուր հիսնապատիկի` 750 հազար դրամի չափով։