Հայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանն ինքն է փաստացի արդեն դուրս եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը փաստաթղթերն ուղարկում է համաձայնեցման, այդ թվում՝ Հայաստանի հետ, սակայն Երևանից յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պատասխանում են, որ չեն մասնակցում քննարկումներին և որոշումների ընդունմանը, բայց չեն առարկում նաև սահմանափակ ձևաչափով դրանց ընդունմանը։
«Այսինքն՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին, աշխատանքը շարունակվում է, մենք որոշումներ ենք ընդունում։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին։ Ըստ էության՝ նրանք փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից»,- նշել է նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է հանրապետությունը ՀԱՊԿ-ից հեռացնելուն և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա։