Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հզոր պայթյուններ են լսվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նշվում է, որ տեղի բնակիչները նախազգուշացումներ են ստացել հնարավոր վտանգի մասին։
«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, հայտնում է, որ Եմենի հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը որսացվել և ոչնչացվել է։
Հութիների և Սաուդյան Արաբիայի միջև ռազմական գործողություններն ակտիվացել են օգոստոսին՝ քառամյա դադարից հետո։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հութիները սկսել են հարձակվել Կարմիր ծովում սաուդյան լցանավերի վրա՝ ի պատասխան Եմենի բանակի կողմից Սանայի օդանավակայանի գնդակոծության։ Եմենի բանակին աջակցում է Էր Ռիադը։