Տիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը
Միջազգային

«Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել

Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մեկը տուժել է Ֆրանսիայի հարավում «Ադամ» փոթորկից առաջացած ջրհեղեղների հետևանքով, հայտնում է BBC News-ը։

Հորդառատ անձրևները ողողել են փողոցները, խաթարել տրանսպորտի երթևեկությունը և ստիպել իշխանություններին կազմակերպել տուժած շրջանների բնակիչների ժամանակավոր տեղավորումը։

Զոհվածների թվում են 86 և 26 տարեկան երկու կին, որոնց մարմինները հայտնաբերվել են Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի ջրածածկ նկուղային տարածքում։ Եվս մեկ մարդ զոհվել է Կորսիկայում․ տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով լիաքարշակ ավտոմեքենան ջրի հոսանքով քշվել է։ Մեքենայում գտնվողներից մեկը կարողացել է դուրս գալ պատուհանից, մյուս տղամարդը զոհվել է։ Չորրորդ մահվան հանգամանքները դեռևս չեն հստակեցվում։

Մոնպելյեի և Մարսելի միջև գտնվող Մուրյես և Սեն-Մարտեն-դը-Կրո քաղաքներում ջրհեղեղից հետո տասնյակ բնակիչներ տեղավորվել են ժամանակավոր ապաստարաններում։ Այս շրջանում նաև հաղորդվում է մեկ տուժածի մասին։ Անբարենպաստ եղանակի պատճառով խաթարվել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունները։

«Ջուրը բարձրացել է աննախադեպ մակարդակի»,- հայտարարել է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պրեֆեկտ Ժակ Վիտկովսկին։ Նա աջակցություն է հայտնել բոլոր տուժածներին և ընդգծել, որ արտակարգ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Օդերևութաբանները նախազգուշացնում են անբարենպաստ եղանակի նոր ալիքի մասին։ Ատլանտյան օվկիանոսի կողմից դեպի Ֆրանսիայի հյուսիս-արևմուտք է մոտենում «Օստին» փոթորիկը։ Ազգային օդերևութաբանական Météo-France ծառայությունը երկրի հինգ արևմտյան դեպարտամենտներում՝ Կոտ-դ’Արմոր, Ֆինիստեր, Մորբիան, Իլ-է-Վիլեն և Մանշ, ուժեղ քամու պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարել։ Նախազգուշացումը գործում է հինգշաբթի երեկոյից մինչև ուրբաթ։

«Ադամ» փոթորիկն ավելի վաղ լայնածավալ ջրհեղեղներ էր առաջացրել Իսպանիայի արևելքում, որտեղ զոհվել է առնվազն երեք մարդ։ Միջերկրածովյան ափին մի քանի բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից ջրի վարարումների պատճառով, իսկ փրկարարները մարդկանց շենքերի տանիքներից տարհանելու համար օգտագործել են ուղղաթիռներ։ Վալենսիայի ինքնավար համայնքի իշխանությունները հաստատել են 23,5 միլիոն եվրոյի օգնության փաթեթ տուժածների համար։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է պետական միջոցներ հատկացնել վնասված շրջանների վերականգնման համար։