Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը
Freedom House-ի 2026 թվականի զեկույցի համաձայն՝ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը և հայտնվել է «մասամբ ազատ» կատեգորիայում։
Տեղեկության համաձայն` ամերիկյան կազմակերպությունը փոխել է Վրաստանի կատեգորիան առցանց ակտիվիզմի սահմանափակումների հետևանքով։
Freedom House-ի համաձայն՝ Վրաստանում համացանցի ազատության ինդեքսը 100-ից 68 միավոր է։ Այս միավորներով երկիրը հայտնվել է «մասամբ ազատ» համացանց ունեցող երկրների կատեգորիայում։ Նախորդ գնահատման համաձայն՝ Վրաստանը պատկանում էր «ազատ» համացանց ունեցող երկրների շարքին։