Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում. ՌԴ ԱԳՆ
Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Երևան:
Այս մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Նա տեղեկացրել է, որ արտգործնախարարը Հայաստանում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Կողմերը կքննարկեն ծրագրեր, որոնք, մի շարք խնդիրների հետ, ուղղված կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտնել էր, որ այցի շրջանակներում Լավրովը կներկայացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հստակ ծրագրեր: Նա նշել է, որ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում: Զախարովան ընդգծել է, որ խոսքը գնում է հստակ ծրագրերի, տարբեր մտքերի քնարկումների մասին, որոնք կտանեն խնդրի կարգավորմանը:
«Բայց ասել, որ դա ծրագրային փաստաթղթերի փաթեթ է՝ սխալ կլինի»,- ասել է Զախարովան: