Գերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցեր
Գերմանիայում Gen Z regelt երիտասարդական շարժումը հոկտեմբերի 31-ին զանգվածային բողոքի ցույցեր անցկացնելու կոչ է արել երկրի 21 քաղաքում, այդ թվում՝ Բեռլինում, Քյոլնում, Համբուրգում և Մյունխենում։
Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, ակնկալվում է, որ ցույցերին կմասնակցեն հազարավոր մարդիկ։
Ցուցարարները պատրաստվում են բողոքել «քայքայված դպրոցների և խնայողության խիստ քաղաքականության», ինչպես նաև կյանքի թանկացման, սոցիալական անարդարության, զինվորական ծառայության զորակոչի և կլիմայի փոփոխության դեմ։
Միևնույն ժամանակ, Gen Z regelt շարժման ներկայացուցիչները հայտարարում են, որ դեմ են ցանկացած բռնության՝ անկախ նրանից՝ այն ուղղված է մարդկանց, թե գույքի դեմ։
Իր հերթին, իրավապահ մարմինները հայտարարել են, որ ցանկացած անկարգության դեպքում կտրուկ և վճռական պատասխան կտան: