Հայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. Փաշինյան
«Պատմության մեջ առաջին անգամ է, որ մետրոպոլյան մեզ ոչ թե դեպի ինքն է ձգում, այլ, ըստ էության, անուղղակի կերպով ասում են՝ ձեզ կհեռացնեն մեզնից։ Նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ նախկինում երբեք տեղի չի ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, շարունակելով.«Եկեք մի բան արձանագրենք, որ նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների, որոնք Հայաստանի և Հայաստանից դուրս որոշ շրջանակներ ուզում էին։
Ընդ որոմ նման էֆեկտի հասնելու, այդ թվում Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն երրորդ դեպքն է լինելու։ Որովհետև ես տեսնում եմ, որ Հայաստանում էլ և նրանից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձել ու փորձ են անելու օգտագործել․ Ոչ միայն Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու, բայց անկայունություն կոնկրետ պատճառ էլ ունի՝ այն Հայաստանի դե-ֆակտո անկախության վերացումն է»։
Փաշինյանը պնդեց, որ վերջին 3 տարում այն արդեն երրորդ դեպքն է։
Ըստ Փաշինյանի առաջինը 2023 թվականին Արցախի բռնագաղթումն է, երկրորդը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
«Հիմա երրորդն է նախապատրաստվում, որը լայնորեն կիրառվող գաղտնի պլանի մի մասն է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդտեղ տնտեսական տարր չկա, այլ քաղաքական է և նպատակը ներքին անկայունության հրահրել ու դե ֆակտո վերահսկողություն իրականացնել։