Մակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Քաղաքականություն

3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասին

«Այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր: Եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների:

Միաժամանակ ընդդիմության տիտղոսային հատվածը հայտարարում է, որ փողոցային պայքարը սկսելու է մեկ անգամ և պատեհ պահին:

Այս երկու հայտարարությունները իրականում Հայաստանի գալիք մեկ տարվա զարգացումների հիմնահան սցենարներ են։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական հիմնական գործիքը իմպիչմենտն է, որը կարող է կիրառվել գործող Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից ուղիղ մեկ տարի անց։ Նույն ժամանակացույցը՝ մեկ տարի անց, ունի նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարկ եղած դեպքում գնա արտահերթ ընտրությունների։

Այսինքն գալիք մեկ տարվա ընթացքում, եթե կողմերից և ոչ մեկին չհաջողվի տանել այլ հաղթանակ, ապա իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև:

Առաջինը, «Ալիևյան» սահմանադրության ընդունման գործընթաց։ Այս սցենարը հնարավոր է, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից պոկել բացակայող վեց մանդատները և սահմանադրության նոր տարբերակը հանել հանրաքվեի։

Երկրորդ սցենարը արտահերթ ընտրություններն են։

Այս սցենարը կյանքի կկոչվի, եթե Փաշինյանին մի կողմից չհաջողվի պոկել վեց բացակայող ձայները, մյուս կողմից՝ խորհրդարանական և հավաքական ընդդիմության վարկանիշը ընկնեն այնքան, որ հույս ներշնչեն Փաշինյանին արտահերթ ընտրություններով առավել մեծ ձայներ ստանալու համար։

Եվ երրորդ սցենարը իմպիչմենտն է, երբ փողոցային պայքարի ներքո խորհրդարանում հաջողվի հավաքել պահանջվող մեծամասնությունը ՔՊ-ական պատգամավորների հաշվին։

Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է:

1.Թույլ չտալ «անասնագողություն»։

2.Հասարակության մեջ չկորցնել, իսկ եթե հնարավոր է, ավելացնել գործող վարկանիշը, որպեսզի կանխել արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմության ձայների նվազումը։

3.Հատվածական, թեմատիկ, ընթացիկ ակցիաներով և նախաձեռնություններով վառ պահել պայքարի կայծը, հարկ եղած դեպքում դրանից խոշոր հրդեհ ստանալու համար։

Հուսով եմ, ընդդիմության աշխատանքները այս ուղղությամբ առնվազն կկանխեն թե՛ սահմանադրության անընդունելի տարբերակի առաջխաղացումը, թե՛ արտահերթ ընտրությունների միջոցով փաշինյանական իշխանության ամրացումը Հայաստանում, իսկ ամենաօպտիմիստական սցենարի պարագայում իմպիչմենտի միջոցով կբերեն իշխանափոխության»։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

22.10.2026