Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին
Ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Բելառուսին պատերազմ պետք չէ, բայց այն կանխելու համար մենք միշտ պետք է պատրաստ լինենք, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հինգշաբթի օրը հանդիպում է Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Անդրեյ Բելոուսովի և Վիկտոր Խրենինի հետ։
«Մենք պատրաստվում ենք պատերազմի, բայց ամեն գնով փորձում ենք խուսափել դրանից։ Այն ո՛չ մեզ է պետք, ո՛չ էլ ձեզ։ Բայց որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Հետևաբար, մեր համատեղ ուժերը արևմտյան ուղղությամբ միշտ անհրաժեշտ կլինեն, և դրանք այսօր լավ վիճակում են», - ասել է Լուկաշենկոն, ինչպես մեջբերել է Telegram-ի "Пул первого" ալիքը, որը կապված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ։