Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք»,- ասաց նա։
Փաշինյանն այդ համատեքստում կարևորեց TRIPP նախագծի իրականացումը՝ նշելով, որ մեկը մյուսի հետ կապ չունի, բայց TRIPP նախագիծը մենք հիմա արդեն սկսում են։