Իրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են Պարսից ծոցում նավերի վրա հարձակումների մասին, հայտնում է Reuters-ը։
«Պարսից ծոցի հյուսիսային հատվածում չորս նավ հարվածի է ենթարկվել և հրդեհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որ պատասխանը կարող է տարածվել տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների վրա, եթե Վաշինգտոնը շարունակի նավերին կոչ անել անցնել ականապատված ջրային ուղով», — նշվում է հրապարակման մեջ։
Սեպտեմբերի 9-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել էր Հորմուզի նեղուցից արևելք գտնվող տարածքում նավագնացության համար արգելված գոտի սահմանելու մասին։
Նա նաև նախազգուշացրել էր, որ ցանկացած ջրային տրանսպորտային միջոց կենթարկվի պատժամիջոցների, եթե Թեհրանի հետ չհամաձայնեցնի այդ տարածքով անցնելու հարցը։