Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 11-ամյա Հ․ Դ․-ն նախ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց մեկնելուց, ապա ժամեր անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ բուժօգնության դիմած անչափահասը վարորդի դուստրն է։