Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Մամուլ

Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Գորիսի նախընտրական կուլիսային զարգացումներին, մասնավորապես՝ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարդ ու լարված փոխհարաբերություններին։ Նշել էինք, որ Առուշանյանը, գիտակցելով իշխող ուժի հետ ասոցացվելու պատճառով սեփական էլեկտորատի կորուստը, փորձում է քարոզարշավը կառուցել ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա՝ նախընտրական ցուցակի առաջին քառյակում չընդգրկելով քպականների և առաջին 20-յակում նրանց թիվը հասցնելով նվազագույնի։ Անդրադարձել էինք նաև նրան, որ այս ցուցադրական հեռավորությունը լարվածություն էր առաջացրել ՔՊ տեղի կառույցներում, որտեղ «օրերն էին հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։

Այս հրապարակումից հետո, սակայն, ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել։ ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, ուղղակի ստիպել էր Առուշ Առուշանյանին հանդես գալ հարցազրույցով, որտեղ նրա արտահայտած մտքերն ավելի են խճճել ու խորացրել առկա ճգնաժամը։ Հրապարակային նման խոսքից ու դրսևորումներից հետո Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական հետագիծն ու վերջին շրջադարձերը դարձել են քաղաքական անսկզբունքայնության, դիրքորոշումների տրամագծորեն փոփոխման և արագ վերափոխման ամենացայտուն օրինակը:

Թեև նա երբեք դուրս չի եկել տեղական հեղինակության շրջանակներից, այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտի կողմից սատարվող, անզիջում ու «պայքարող տղու» կերպարի մեջ ընկալվող դեմք էր: Դեռևս 2020-2021 թվականների ամենածանր հետպատերազմյան պայմաններում, անցնելով կալանավորումների ու քրեական հետապնդումների միջով, նա ՏԻՄ ընտրություններում կարողանում էր հաղթել օրվա իշխանություններին՝ վայելելով գորիսեցիների լուրջ աջակցությունը:

Այդ կերպարը, սակայն, հաշված ամիսների ընթացքում աստիճանաբար փոշիացվեց: Գործընթացը սկսվեց անորոշ ու երկակի հայտարարություններով, երբ նա ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էր իշխանությունների հետ սերտաճման մասին լուրերը: Այնուհետև նախկին սուր քննադատություններին փոխարինելու եկան իշխանական նախագծերն ու քայլերը գովաբանող, «համերաշխության» մասին հայտարարությունները, ինչն, ի վերջո, հանգուցալուծվեց ՔՊ-ի «թևի տակ» մտնելով և իշխանական պատմուճանը հագնելով: Սկզբունքային դիրքորոշումները ստորադասվեցին պաշտոնական դիրքի պահպանմանն ու իրավական հետապնդումներից խուսափելու հաշվարկներին:

Այդ հարցազրույցից և նման ճամբարափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են Առուշ Առուշանյանի համար, այսօր խորապես հիասթափված են։ Գորիսն ինքնին հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, և համայնքի բնակչության մեծամասնությունը հակաիշխանական տրամադրություններ ունի։ Ժամանակին հենց Արցախի համար մղվող պայքարի շնորհիվ էր, որ գորիսեցիները համախմբվել էին Առուշանյանի շուրջ, իսկ այսօր նրանք չափազանց հիասթափված ու վիրավորված են, որ նա գնաց, այսպես ասած, Արցախի դահիճների հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու ճանապարհով։

Համացանցային քննարկումներում հատկապես ցավոտ են արձագանքում նրա ընտանիքի անցյալին ու հոր պայքարին: Լրագրող Սյուզի Բադոյանն իր գրառման մեջ կոշտ և ուղիղ հանդիմանությամբ դիմել էր Առուշանյանին՝ հիշեցնելով, որ հայրը տարիներ առաջ ընկերների հետ վրան էր խփել Ռոդենի արձանի մոտ և գիշերել հրապարակում՝ երկրում փոփոխություններ անելու համար, և կոչ արել առնվազն խղճալ հորն ու նրա պատիվը, այլ ոչ թե իջնել այդ մակարդակին։

Գորիսի համայնքապետի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հարմարվողականությունն ու սկզբունքներից հրաժարումը վայրկենական զրկում քաղաքական գործչին տարիներով վաստակած հանրային վստահությունից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում