Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր
Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքում գտնվող Ֆահդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը հոկտեմբերի 21-ի երեկոյան ենթարկվել է հարձակման։ Դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, միջադեպի մանրամասները դեռևս չեն հրապարակվում։
Նշենք, որ Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական ուժերին՝ հութիների դեմ պայքարում։ Կոալիցիան ավիահարվածներ է հասցնում հութիների դիրքերին, իսկ վերջիններս, իրենց հերթին, հարձակումներ են իրականացնում թագավորության ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, օդանավակայանի վրա հարձակմանը հութիների հնարավոր մասնակցության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։