ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Մոսկվան և Կիևը համաձայնել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյայի, որի անունը չի հրապարակվում։
Ըստ լրատվամիջոցի՝ ուկրաինական կողմն այս գաղափարին դրական է արձագանքել հոկտեմբերի 20-ին Օսլոյում, իսկ ռուսական կողմը՝ մեկ օր անց Սանկտ Պետերբուրգում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սթիվ Ուիթքոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունների վերսկսման հարցը։ Նա նշել էր, որ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում նոյեմբերի երկրորդ տասնօրյակում։