Պատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը
Հոկտեմբերի 20-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Սևանի ջրափրկարարական ջոկատի նորաբաց վարչական համալիրում հյուրընկալել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությանը։
Արամ Ղազարյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամները ծանոթացել են ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ ջրափրկարարական գույքին, մասնագիտացված սարքավորումներին և տեխնիկական միջոցներին։ Ներկայացվել են դրանց գործառնական նշանակությունն ու հնարավորությունները, կիրառման առանձնահատկությունները։
Շրջայցի ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կողմերը քննարկել են աղետների ռիսկերի կառավարման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները։