Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածել
Սպորտ

Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին

Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում Միլանի «Ինտերը» հոկտեմբերի 21-ին «Սան Սիրո» մարզադաշտում կհյուրընկալի Դոնեցկի «Շախտյորին»։ Առաջին երկու տուրերից հետո «ներաձուրիները» դեռևս միավոր չեն վաստակել, մինչդեռ ուկրաինական ակումբն անպարտելի է և իր ակտիվում ունի 4 միավոր։

Հենրիխ Մխիթարյանը՝ կապող օղակ երկու ակումբների միջև

Ինչպես ընդգծում է «Ինտերի» պաշտոնական կայքը, առաջիկա հանդիպումը յուրահատուկ իրադարձություն է լինելու Հենրիխ Մխիթարյանի համար. հայ կիսապաշտպանն այս դիմակայության ողջ պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով պաշտպանել է թե՛ «Ինտերի», թե՛ «Շախտյորի» գույները։ Ավելին՝ նա առաջին անգամ է միլանյան ակումբի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալու իր նախկին թիմի դեմ։

«Ինտերի» մամուլի ծառայությունը հիշեցրել է հայ ֆուտբոլիստի փառահեղ ուղին երկու ակումբներում.

«Շախտյոր» (2010–2013 թթ.). Հենց դոնեցկյան ակումբում անցկացրած տարիները Մխիթարյանի համար ցատկահարթակ դարձան դեպի եվրոպական ֆուտբոլի էլիտա։ «Հանքափորների» կազմում նա անցկացրել է 106 հանդիպում, դարձել 44 գոլի հեղինակ և նվաճել 7 տիտղոս (Ուկրաինայի 3 չեմպիոնություն, 3 գավաթ և 1 Սուպերգավաթ)։

«Ինտեր» (2022 թ.-ից առ այսօր). 2022 թվականի ամռանը միանալով «ներաձուրիներին»՝ Մխիթարյանն առանցքային դերակատարում է ունեցել թիմի վերջին տարիների հաջողություններում։ Միլանյան գրանդի կազմում նա արդեն անցկացրել է 191 հանդիպում, խփել 12 գոլ և նվաճել 6 տիտղոս (Ա Սերիայի 2 չեմպիոնություն, Իտալիայի 2 գավաթ և 2 Սուպերգավաթ)։

«Երկու ակումբների հետ ունեցած այս կապն էլ ավելի խորհրդանշական է դարձնում հանդիպումը հայ կիսապաշտպանի համար, ով իր կարիերայի երկու կարևորագույն գլուխներն անցկացրել է հենց Ուկրաինայում և Իտալիայում»,- գրում է ակումբի կայքը։

Դիմակայության պատմությունը. անպարտելի «Ինտերը»

Եվրագավաթներում թիմերը միմյանց դեմ մրցել են 7 անգամ (բոլորն էլ՝ 21-րդ դարում)։ Վիճակագրությունը խոսում է հօգուտ «Ինտերի»՝ 3 հաղթանակ և 4 ոչ-ոքի, խփած 10 և բաց թողած ընդամենը 1 գնդակ.

2005/06 թթ. ՉԼ որակավորման 3-րդ փուլ. Առաջին բախումը կայացել է 2005-ի ամռանը, երբ «Շախտյորը» գլխավորում էր «Ինտերի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Հյուրընկալվելիս «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով՝ շնորհիվ Օբաֆեմի Մարտինսի և Ադրիանոյի փայլուն համագործակցության ու գոլերի։ Պատասխան խաղում՝ դատարկ տրիբունաների ներքո, գրանցվել է 1:1 հաշիվը (Ալվարո Ռեկոբա – Էլանո)։

2019/20 թթ. Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ. 15 տարվա դադարից հետո՝ համավարակով պայմանավորված Դյուսելդորֆի դատարկ մարզադաշտում, Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը» 5:0 հաշվով ջախջախել է մրցակցին․ դուբլի հեղինակ են դարձել Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, մեկ գոլ էլ խփել է Դանիլո Դ’Ամբրոզիոն։

2020/21 և 2021/22 թթ. ՉԼ խմբային փուլ. Այս խաղարկություններում թիմերը երեք անգամ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքի (0:0) են գրանցել։ «Անեծքը» կոտրվել է 2021 թ. նոյեմբերի 24-ին «Սան Սիրոյում», երբ Սիմոնե Ինձագիի թիմը Էդին Ջեկոյի դուբլի (61′, 67′) շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով և 10 տարվա դադարից հետո առաջին անգամ դուրս եկել ՉԼ փլեյ-օֆֆ։

Հավելենք, որ «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը՝ Հարմ Օսմերսի գլխավորությամբ։

Աղբյուրը՝ Armsport.am: