Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին
Նա պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրն էլ անասուններին արածեցնելու համար գնացել է սահմանամերձ տարածք և այնտեղ ալկոհոլ օգտագործել։ Հարբած վիճակում նա անցել է հայկական կողմ և ձերբակալվել Չինարի գյուղի հետ սահմանին։
Ըստ տարածված տեղեկությունների՝ սահմանն անցած անձը հոգեկան առողջության խնդիրներ ունի։