«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումը
2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։
«Դիմումը քննարկման է դրվել, հոկտեմբերի 6–ին տեղի է ունեցել պարտատերերի ժողով, որի արդյունքում դրական եզրակացությամբ կազմվել է արձանագրություն։ Այս հիմքով սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել Սնանկության դատարան (դատավոր՝ Աշոտ Ջավախյան)։ Մինչ օրս նա որոշում չի կայացրել, ու ստրատեգիական նշանակություն ունեցող այս կառույցը չի շահագործվում»,– հայտարարեց նա։Արսեն Պողոսյանը:
Պողոսյանը նշեց, որ օր առաջ արտադրանք տալը կմեղմացներ այս օրերին շուկայում ցեմենտի դեֆիցիտը։
Նրա խոսքով` եթե ձգձգվի որոշման հրապարակումը, ապա օրենքով սահմանված կարգով կդիմեն համապատասխան գործողությունների։
Ակցիայի մասնակից Լևոն Կակոսյանն էլ (ինչպես ինքը նշեց՝ գործարանի գնման գործարքից հետո պետք է գործարանի տնօրենը լինի) հայտնեց, որ հոկտեմբերի 6–ից սպասում են, թե երբ պետք է գործարքն ավարտվի, որ նա, ի վերջո, կարողանա ստանձնել իր պարտականությունները, քանի որ արդեն իսկ պլանավորել են ներդրումներ, ներգրավել են մասնագետներ։
Նշենք, որ «Հրազդան» ցեմենտի գործարանը (նախկինում՝ «Հրազդանի ցեմենտի համալիր», «Միկա Ցեմենտ») Հայաստանի ծանր արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից է։ Այն զբաղեցնում է շուրջ 54 հեկտար տարածք և ունի տարեկան մինչև 1.2 միլիոն տոննա ցեմենտ արտադրելու հզորություն։
Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը մասնավորեցվել է, անցել տարբեր սեփականատերերի (այդ թվում՝ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովի «ՄԻԿԱ» ընկերությանը)։ Սակայն տարիների ընթացքում կուտակված հսկայական պարտքերի, վարկային պարտավորությունների և տնտեսական ճգնաժամերի պատճառով գործարանը հայտնվել է սնանկացման գործընթացում և վերջին տարիներին փաստացի չէր աշխատում։ Արդյունքում գործարանի գույքային համալիրն անցել էր «ԱՄԻՕ Բանկ»-ին (նախկին «Հայբիզնեսբանկ»)։
2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք բերեց գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։