Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
Հասարակություն

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»

Հայաստանի համայնքներում թափառող շների ստերջացման համար բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում, սակայն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել են լուրջ խախտումներ։ Համայնքային մրցույթում հաղթած «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն և «Նորոգում» ՍՊԸ-ն շներին ստերջացրել են առանց պատշաճ անեսթեզիայի (անզգայացում)։ 

«Հետք»-ի հետաքննության համաձայն, «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն մասնակցում է համայնքներում իրականացվող թափառող կենդանիների ստերջացման մրցույթներին։ ԱՁ-ն գրանցվել է 2024-ի մարտին, գրանցման հասցեն Վանաձոր քաղաքում է։ Ստերջացման մրցույթերին մասնակցում է ամենուր որտեղ հայտարարվում է։ 2024-2025 թթ. մասնակցել է Մասիս, Ալավերդի, Վանաձոր, Նոր Հաճն, Գավառ, Բերդ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արզնի համայնքներում։ 2025-ին հաղթել է մեկ անգամ Սիսիանում, 2 անգամ՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ տարեսկզբին և տարեվերջին՝ պարտավորվելով կատարել ընդհանուր 350 շան ստերջացում։ Պայմանագրերի գումարն ընդհանուր կազմել է 8 մլն 88 հազար դրամ։

«Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հանրային հսկողության շրջանակում ուսումնասիրել է Չարենցավան համայնքի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի միջև 2025 թ․ հունվարի 17-ին կնքված պայմանագրի շրջանակում իրականացված թափառող կենդանիների ստերջացման աշխատանքները։ ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի փոխանցմամբ՝ մոնիտորինգի արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել՝ կենդանիների անզգայացումից ու հետվիրահատական ցավազրկումից մինչև վիրահատությունների սանիտարահիգիենիկ պայմաններ։

Կասկածներն առաջացել են այն ժամանակ, երբ ուսումնասիրել է Մասիսի և Չարենցավանի համայնքապետարաններից ստացած «Նորոգում ՍՊԸ»-ի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի՝ կենդանիների ստերջացման մրցույթների կատարողական փաստաթղթերը։

«Երբ սկսեցի ուսումնասիրել թերթիկները, նկատեցի, որ կենդանիների քաշերը տարբեր են, օրինակ, 2 կգ, 12 կգ, բայց նշված դեղանյութի (անեսթեզիայի դեղամիջոցի, հեղ.) չափաբաժինը նույնն է՝ 10 մգ։ Նույնը վերաբերում էր նաև մյուս տվյալներին․ սրտի զարկերը, շնչառության հաճախությունն ու ջերմությունը կենդանիների փաստաթղթերում կրկնվում էին։ Երբ ավելի քան 50 թերթիկ ես ուսումնասիրում ու տեսնում, որ փոխվում է միայն կենդանու քաշը, իսկ մյուս տվյալները մնում են նույնը, կասկածներ են առաջանում»,- պատմում է Գալստյանը։

«Նորոգում» ՍՊԸ-ի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի գործունեության վերաբերյալ «Արդարության տուն» ՀԿ-ն փորձագիտական ուսումնասիրություններ է պատվիրել, որը իրականացրել է «Շունն ու կատու» անասնաբուժական կլինիկայի ղեկավար Վասիլի Անդրեևիչ Մալյուկովը։ Ըստ փորձագիտական եզրակացությունների՝ թե՛ Չարենցավանում, թե՛ Մասիսում թափառող շների ստերջացման ծրագիրն իրականացվել է անասնաբուժական ու միջազգային չափանիշների կոպիտ խախտումներով։

Մասիս համայնքում «Նորոգում» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերում ստերջացված 53 շան տվյալները կրկնվում են՝ մարմնի նույն ջերմաստիճանը՝ 38 աստիճան, սրտի զարկերը՝ 68 զարկ րոպեում։ Նույն են նաև անզգայացման 20-րդ րոպեին գրանցված ցուցանիշները։ Փորձագետը նշում է, որ 53 կենդանու համար նույն ցուցանիշները կենսաբանորեն անհնար է, որ լինեն, հետևաբար կան փաստաթղթերի կեղծման ակնհայտ նշաններ։ 

Մասիսի համայնքապետարանի գնումների բաժնի պետը՝ Քոչար Խաչատրյանը, նշեց, որ ուսումնասիրել են «Նորոգում» ՍՊԸ-ի կատարողական թերթիկները, նկատել, որ չի համապատասխանում տեխնիկական բնութագրին և չեն վճարել։ Դատական հայց են ներկայացրել պայմանագիրը միակողմանի լուծելու համար, սակայն Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Նորոգում» ՍՊԸ-ի՝ պարտավորեցնելով վճարումը կատարելու։ «Արդարության տուն» ՀԿ-ն իր փորձագիտական եզրակացությանը հիման վրա հայց է ներկայացրել, որի հիման վրա վարույթ է ընդունվել։ Գործը քննության փուլում է, այդ պատճառով վճարումը չի իրականացվել։

Մի շարք խնդիրներ են արձանագրվել նաև Չարենցավանում «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի կողմից թափառող շների ստերջացման ժամանակ։ Մասնավորապես վիրաբուժական միջամտություններն իրականացվել են դրա համար չնախատեսված, ոչ ստերիլ կենցաղային մակերեսների վրա՝ փայտյա տախտակներին, պահարաններին, կտորե ծածկոցներին և անմիջապես շներին տեղափոխող ֆուրգոնի հատակին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։