Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբին
Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով հարվածել է Եմենի հարավում՝ Ադենում գտնվող Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբին։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ հութիները հրթիռով հարվածել են Ադենի միջազգային օդանավակայանին, որի տարածքում է գտնվում Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը։
«Մեր զինված ուժերը բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Ադենի «Բադր» ճամբարում գտնվող սաուդյան հակառակորդի օպերատիվ շտաբին։ Թիրախը խոցվել է», — շարժման զինված ուժերի Telegram ալիքում հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։