Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթեր
Ուկրաինայի հարցով Օսլոյում կայացած բանակցությունները՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ, արդյունավետ են եղել, և առաջընթաց կա։
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու նախադրյալներ կան։ Նա նաև նշել է, որ Ռուսաստան է բերել փաստաթղթեր, որոնցում ներկայացված են ուկրաինական հակամարտության կարգավորման մոտեցումները։
Բացի այդ, Ուիթքոֆը նախագահ Թրամփի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ դիզելային գործարքի վերաբերյալ կայացրած որոշման համար։
Իր հերթին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։