«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում
«Նման բաներ լինում են՝ Ադրբեջանի կողմից էլ կարող է հովիվ մոլորվել, մեր կողմից էլ։ Այդպիսի դեպքերին երկու կողմն էլ կառուցողական են վերաբերվում»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։
Նա նշեց, որ կարող են լինել նաև Շաքիում գրանցված դեպքի նման դեպք, երբ ադրբեջանից զինվորը հանցագործություն գործեց. «Այստեղ էլ պետք է արժանին մատուցել, մոտեցումները շատ ադեկվատ են»:
Միրզոյանն ընդգծեց, որ կյանքում նման բաներից հնարավոր չէ խուսափել, եթե պատ չեն շարում։
«Հույս ունեմ՝ պատ չենք շարի, կգանք ավելի համագործակցային լուծումների»,- ասաց նա։
«Կան վատ բաներ, գիտեմ։ Ի՞նչ անենք՝ ասենք վերջ, փակենք, նորից վերադառնանք հակամարտությա՞ն։ Սա լավ ճանապարհ չէ Հայաստանի համար»,- նշեց Արարատ Միրզոյանը։