Հունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ
Հունաստանի ոստիկանությունը Աթենքում և Սալոնիկում ուսանողական բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել է 20 մարդու, հայտնում է «Սքայ» հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։
Հունաստանի ամբողջ տարածքում կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլ է անցկացվում։ Մանկավարժները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
«Աթենքում նախնական ձերբակալությունների թիվը հասել է տասի: Սալոնիկում այս պահին ձերբակալվել է տասը մարդ», — հայտնում է հեռուստաալիքը։
Սալոնիկում ցույցին մասնակցում է 2,5 հազար մարդ, իսկ Աթենքում՝ 1,5 հազար։ Ցուցարարների թվում են ուսանողներ, դպրոցականներ և կրթության ոլորտի աշխատակիցներ։