Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը
Մահացել է գրող, կինոգետ, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը ֆեյսբուքյան էջում։
«Մենք սիրով նախապատրաստել էինք ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ երեկոն, որ պետք է լիներ օրերս և պետք է անցներ ԲԱՌ, ԿԱԴՐ ԳՈՒՅՆ խորագրով․ այն, ինչ ամենաշատն էր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆԸ։ Նա, իրոք բառի, կադրի և գույնի մարդ էր։
Բայց այսօր ստացվեց շատ ցավալի լուրը՝ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՄԱՀԱՑԱՎ։
Ցավակցում ենք ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ընտանիքին, հարազատներին, մտերիմներին։ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ մասին դեռ կխոսենք»։