Հունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին
Քաղաքականություն

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում Սփյուռքին։

Ստորև ներկայացված են մի քանի հոդվածներ, որոնք AVİM-ը հրապարակել է վերջին չորս շաբաթվա ընթացքում.

1.«Հայաստանը՝ Սփյուռքի հավակնությունների և պետական հիշողության միջև», (հեղինակ՝ Այգյուն Աթար, 14 սեպտեմբերի, 2026 թ.)։

Ահա, թե ինչպես է հեղինակն ամփոփել հոդվածը. «Հայկական սփյուռքը պատմականորեն նշանակալի դեր է խաղացել ժամանակակից հայկական քաղաքական ինքնության ձևավորման և Հայկական հարցի միջազգայնացման գործում։ Մասնավորապես, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և եվրոպական քաղաքական ավելի լայն ասպարեզում ձևավորված լոբբիստական կազմակերպված կարողություններն ստեղծել են գործունեության լայն դաշտ՝ 1915 թվականի իրադարձությունները միջազգային օրակարգում պահելուց մինչև Թուրքիային առնչվող խորհրդարանական նախաձեռնություններ, և Ղարաբաղյան հիմնախնդրից մինչև Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքական ճնշումների ու պատժամիջոցների պահանջներ։ Այնուամենայնիվ, 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ի հայտ եկած աշխարհաքաղաքական իրողությունն ավելի ու ավելի է բացահայտում կազմակերպված սփյուռքյան որոշակի շրջանակների պահպանած պատմական քաղաքական մոդելի և Հայաստանի Հանրապետության ժամանակակից պետական շահերի միջև եղած  տարբերությունը։ Այս հոդվածը այդ տարբերությունը բնորոշում է որպես «պետականություն ունեցող Սփյուռքի պարադոքս»։ Այն համեմատական քննության է ենթարկում «907-րդ բաժնի» շուրջ ամերիկահայ լոբբինգը, Ֆրանսիայում խորհրդարանական քաղաքականությունը, Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցների լուսաբանման առանձին օրինակներ… Հիմնական փաստարկն այն է, որ թեև հայկական Սփյուռքի պատմական նվաճումը Հայկական հարցի միջազգայնացումն էր, անփոփոխ հակամարտության մոդելի շարունակական վերարտադրությունն այժմ կարող է դիվանագիտական և տնտեսական վնասներ հասցնել ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև հենց Հայաստանին, քանի որ Երևանը ձգտում է կարգավորել հարաբերությունները երկու պետությունների հետ»։

2․«Հայաստանի քաղաքական կողմնորոշման երկու տարբեր մոտեցումներ՝ տարածքային պահանջներ և «Իրական Հայաստան»» (հեղինակ՝ Թուղչե Թեջիմեր, 9 հոկտեմբերի, 2026 թ.)։

Ահա թե ինչպես է թուրք հեղինակն արձագանքել իմ հոդվածին. «2026 թ. սեպտեմբերի 20-ին Սփյուռքի արմատական, ռազմատենչ հատվածը ներկայացնող «The California Courier»  պարբերականում՝ «Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում կայացած միջազգային համաժողովում» վերնագրով հոդվածում խիստ քննադատության են ենթարկվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը՝ սեպտեմբերի 17-ին Երևանում անցկացված «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» համաժողովի ընթացքում։ Կենտրոնանալով Ադրբեջանի հետ Փաշինյանի վարած խաղաղության գործընթացի, սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճերի և պատմական հարցերում նրա մոտեցման վրա՝ հոդվածում պնդվում է, որ վարչապետի վարած քաղաքականությունը հակասում է Հայաստանի ազգային շահերին։ Այնուամենայնիվ, հոդվածի ամենաուշագրավ կողմը ոչ թե Փաշինյանի դիվանագիտական ​​ընտրությունների քննադատությունն է, այլ Հայաստանի ապագայի վերաբերյալ նրա ձևակերպած քաղաքական տեսլականը։ Մասնավորապես, Մուշի և Վանի վերաբերյալ նրա բարձրացրած քննարկումն ընդգծել է սփյուռքյան որոշ շրջանակներում տիրապետող պատմական իրավունքների մասին խոսույթի և Փաշինյանի «Իրական Հայաստան» հայեցակարգի միջև եղած տարբերությունը։ Հոդվածի հիմնական առարկությունները վերաբերում են սահմանադրական փոփոխությունների հարցում Փաշինյանի դիրքորոշմանը, որոնք դիտարկվում են որպես Ադրբեջանին արված չափազանց մեծ զիջումներ, ինչպես նաև տարածքային պահանջները մի կողմ դնելու նրա որոշմանը։ Բացի այդ, նյութում մեջբերվում է մի դրվագ պատմության ուսուցչի մասին, որն աշակերտներին ասում է, որ նրանք պետք է «ազատագրեն Մուշն ու Վանը», երբ մեծանան։ Այս օրինակի միջոցով առաջ քաշված փաստարկը հստակ է. հայերը չպետք է հրաժարվեն այն տարածքների նկատմամբ պահանջներից, որոնք, ըստ նրանց, կորսվել են անցյալում, այլ պետք է վառ պահեն այն հնարավորությունը, որ աշխարհաքաղաքական պայմանների փոփոխությունը կարող է առիթ ստեղծել այդ հողերը վերադարձնելու համար»։

3․«Հայաստանի կառավարությունը քննադատում է արմատական Սփյուռքին» (հեղինակ՝ Սելենա Էրվա Յալչին, 12 հոկտեմբերի, 2026 թ.)։

Ահա թե ինչ է գրել Յալչինը. «Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից «Իրական Հայաստան» հայեցակարգը որպես կառավարության պաշտոնական քաղաքականություն հռչակելուց հետո ընդդիմադիր խմբերը մշտապես քննադատում են այն։  Այս տեսլականն առաջնահերթություն է տալիս առկա սահմանների շրջանակներում խաղաղության, բարգավաճման և կայունության վրա հիմնված տարածաշրջանային հարաբերությունների հաստատմանը՝ միաժամանակ հրաժարվելով պատմական հավակնություններից։ Մինչ երկրի ներսում այս քննադատության հիմնական աղբյուրներն ընդդիմադիր կուսակցություններն ու Եկեղեցու ղեկավարությունն են, արտաքին աղբյուրները Սփյուռքի այն արմատական-ռազմատենչ տարրերն են, որոնք հայտնի են հակախաղաղարար իրենց դիրքորոշմամբ… Որպես AVİM՝ մենք բազմիցս ընդգծել ենք, որ Սփյուռքի արմատական և հակախաղաղարար դիրքորոշման հիմքում ընկած է չարամիտ մոտեցում, որի նպատակն է՝ խաթարել Հարավային Կովկասի կայունությունը, Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի գործընթացը, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքը»։

4․«Փաշինյանի՝ Նյու Յորքում ունեցած հանդիպումներից հետո. Սփյուռքի և Հայաստանի կառավարության միջև լարվածությունն աճում է (հեղինակ՝ Հեյզել Քագան Էլբիր, 15 հոկտեմբերի, 2026 թ.)։

Ահա թե ինչպես է հեղինակն արձագանքել իմ մյուս հոդվածին. «Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի սեպտեմբերին Նյու Յորք կատարած այցը, բացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից, կրկին ուշադրության կենտրոնում է դրել հայկական Սփյուռքի և Երևանի կառավարության միջև առկա կառուցվածքային լարվածությունը։ Հարութ Սասունյանի հոդվածը, որը հրապարակվել է «The California Courier» և «The Armenian Weekly» պարբերականներում՝ «Արդյոք Փաշինյանը Նյու Յորք էր եկել ՄԱԿ-ում ելո՞ւյթ ունենալու, թե՞ հայ ուսանողներին պառակտելու նպատակով» վերնագրով, ներկայացնում է այս հակասության կոնկրետ օրինակը։ Ըստ Սասունյանի՝ հայկական համայնքի ավելի լայն շրջանակների հետ բաց երկխոսության մեջ մտնելու փոխարեն, Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել «Համահայկական ուսանողական միության» (All-ASA) անդամ հանդիսացող ուսանողների սահմանափակ խմբի հետ. սա դիտարկվել է որպես Սփյուռքում պառակտում մտցնելուն ուղղված ընտրողական քայլ։ Հոդվածի հիմնական փաստարկն այն է, որ Սփյուռքի և կառավարության միջև առկա ճեղքվածքը չի նվազում, ընդհակառակը՝ հակադրության զգացումն ավելի է խորանում»։

Ադրբեջանցի և թուրք վերլուծաբանների ու նրանց երկրների ղեկավարների կողմից պարբերաբար, հաճախ նաև ակամա, թույլ տրվող ամենամեծ սխալն այն է, որ որքան շատ են նրանք գովաբանում և աջակցում Նիկոլ Փաշինյանին, այնքան ավելի են ամրապնդում այն տպավորությունը, թե նրա քաղաքականությունը բխում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի և Թուրքիայի շահերից։ Սրանից ավելի ոչինչ չի ապացուցում, որ Փաշինյանի դիրքորոշումները ծառայում են Հայաստանի հակառակորդների շահերին։

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի։