Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է ՀՀ կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին։
Մանկության հետաքրքրությունը Վահե Մելքոնյանին բերեց Փրկարար ծառայություն, որտեղ նա 2005 թվականից կատարում է որոնողական, փրկարարական և բարդ տեխնիկական ջրասուզական աշխատանքներ։
«Միշտ հետաքրքրվել եմ՝ ինչ կա լճի խորքում։ Սկզբում ինքնաշեն սարքերով էի սուզվում, հետո հետաքրքրությունս դարձավ մասնագիտություն», -ասում է Մելքոնյանը։
Փորձառու ջրասուզակը գիտի՝ ջուրը սխալները չի ներում․ անվտանգ աշխատելու համար անհրաժեշտ են գիտելիք, փորձ ու մշտական զգոնություն, սակայն ամենածանրը որոնումների անորոշությունն է։
«Ինձ համար ամենակարևորը մարդկանց սերն ու գնահատանքն է», - ասում է Վահեն ու ընդգծում, որ պատասխանն արտահայտում է գործով՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ։