Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրել
Ադրբեջանում ավարտվել են «Բազեների հանդիպում — 2026» համատեղ մարտավարական-թռիչքային զորավարժությունները՝ Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։
Զորավարժությունների ընթացքում ներգրավվել են երկու երկրների ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունների ծրագրի համաձայն՝ Ադրբեջանի և ԱՄԷ-ի զինծառայողները տարբեր փուլերում մշակել են համատեղ գործողություններ՝ ցուցադրելով մարտական պատրաստվածության բարձր մակարդակ և հաջողությամբ կատարելով իրենց առջև դրված խնդիրները։
Նշվում է, որ մասնակիցների պրոֆեսիոնալիզմը նպաստել է մարտական արդյունավետության բարձրացմանը և երկու պետությունների զինված ուժերի միջև փոխգործակցության կատարելագործմանը։