Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)
Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։
ՎեոլիաԹիմն արդեն սկսել է վթարավերացման աշխատանքները։
Ըստ տեխնիկական հնարավորության` ընկերությունը տարածքների ջրամատակարարումը կիրականացնի այլընտրանքային ճանապարհով:
Աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Ավելի վաղ տեզեկացրել էինք, որ Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի: