Հանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինը
Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մահացել է իր կինը:
«Հանգավ ինչպես մոմը
Էս օրերին լրանում էր իմ ու Կարինեի ամուսնության 50֊ամյակը։ Ուզում էի նշենք։ Ես ստույգ ամուսնության օրը չգիտեի։ Ինքը լավ գիտեր։ Ինչ արի, չարի օրը չասաց։ Ճամփորդ էր։ Մոմի պես հալվում էր...
Էսօր առավոտյան ժամը 9֊ի կողմերը մարեց...
Հոգեհանգստի ու հուղարկավորության ստույգ օրը և ժամը լրացուցիչ կհայտնենք»: