Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Գևորգյանն անդրադարձել է Ստեփանավանի տարածաշրջանում կուսակցության աջակիցների շրջանում իրականացվող խուզարկություններին և ձերբակալություններին։
«Բոլոր նրանց, ովքեր ջղաձգումների մեջ են և հրահանգել են այս հակաօրինական գործողություններն իրականացնել, վստահեցնում ենք, որ ուժեղ հայաստանցիներին չեք ընկճելու, և շարունակելու ենք մեր պայքարը մինչև վերջ, մինչև ունենանք ուժեղ Ստեփանավան»,-ֆեյսբուքյան եթերում ասաց Գևորգյանը։