Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկում
2026 թվականի «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված արտասահմանյան ուղղություններն են դարձել Թուրքիան, Չինաստանը, Բելառուսը, Իտալիան և Թաիլանդը։ Այս մասին են վկայում ճամփորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության հետազոտության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արտասահմանյան երկրների շարքում առաջատարը մնացել է Թուրքիան, որին բաժին է ընկել գրեթե յուրաքանչյուր հինգերորդ արտասահմանյան ուղևորությունը (18,9%)։ Պահանջված երկրների թոփ-10-ում նաև ընդգրկվել են՝ Չինաստանը՝ 5,9%, Բելառուսը՝ 5,9%, Իտալիան՝ 5%, Թաիլանդը՝ 4,3%, Վրաստանը՝ 4,1%, Հայաստանը՝ 4%, ԱՄԷ-ն՝ 3,5%, Ֆրանսիան՝ 3,3%, Ուզբեկստանը՝ 2,9%», — հայտնել են ընկերությունից։