Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն
Մամուլ

Պահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրում է.

Տեղեկացանք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամների պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված եւ Հայաստանի ազգային պատկերասրահին պահպանության հանձնված 70 նկարների, կտավների ու սրբապատկերների հանրային ցուցադրությունը:

Հիշեցնենք․ սեպտեմբերի սկզբին Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրից եւ նրա կնոջը՝ Լաուրա Եփրեմյանին պատկանող հանգստյան տնից առգրավվել է, ընդհանուր առմամբ, արվեստի 70 գործ, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց եւ հանձնվել Ազգային պատկերասրահին՝ պահպանության: Ընդ որում, առգրավվել է նաեւ Գագիկ Խաչատրյանի դիմանկարը:

Հոկտեմբերի 6-ին Հանրային ռադիոն հրապարակել է ռեպորտաժ, որ կտավները «պետականացվել» են եւ փոխանցվել ազգային պատկերասրահին՝ «մշտական պահպանության եւ ցուցադրության նպատակով»: Ռեպորտաժից տեղեկացանք, որ առգրավված, թե պետականացված արվեստի գործերն ըմբոշխնելու են ժամանել ԿԳՄՍ նախարարը, ՔԿ նախագահը, գլխավոր դատախազը, որոնց խմբակային լուսանկարը տարածվեց: Հետո հայտարարվեց, որ Խաչատրյաններին պատկանող կտավները դրվելու են հանրային ցուցադրության` ցանկացողները կարող են այցելել եւ դիտել: Դատարանի ակտ չկա, սեփականության իրավունքի վեճը լուծված չէ, բայց մարդկանց սեփականություն հանդիսացող նկարները հայտնվել են ազգային պատկերասրահի տնօրինության տակ:

Ամրամ Մակինյանն իր միջնորդության մեջ շեշտել է, որ պահպանության հանձնելու արձանագրությունը չի պարունակում առարկաները ցուցադրելու կամ երրորդ անձանց հասանելի դարձնելու թույլտվություն, իսկ գործող իրավակարգավորումներով՝ իրեղեն ապացույցները ծառայողական կամ այլ նպատակներով օգտագործելը խստիվ արգելվում է: Ըստ պաշտպանական կողմի՝ հանրային ցուցադրությունն առաջացնում է լրացուցիչ ռիսկեր (լուսային, ջերմախոնավային ռեժիմի փոփոխություն, ֆիզիկական ներգործություն), ինչը կարող է վնասել կտավները, դրանց մակագրություններն ու խաթարել ապացույցների անփոփոխելիությունը: Ամրամ Մակինյանը քննիչից խնդրել է անհապաղ ստուգել յուրաքանչյուր կտավի ներկայիս վայրն ու ֆիզիկական վիճակը, պատկերասրահից էլ պահանջել է տեղաշարժի ու ցուցադրության բոլոր ներքին ակտերը, ինչպես նաեւ՝ դադարեցնել հանրային ցուցադրությունը՝ արվեստի գործերը տեղափոխելով անվտանգ, ոչ հանրամատչելի պահոցներ:

Նկատենք, որ մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերը մեզանում աննախադեպ չափերի են հասել, եւ դա վերաբերում է ոչ միայն մարդկանց բիզնես օբյեկտների առգրավմանը, այլեւ անձնական սեփականություն հանդիսացող իրերին, անգամ` կենդանիներին, որոնք ապօրինաբար` առանց պատշաճ ընթացակարգերի, խլվում-տեղափոխվում են, մի դեպքում՝ կենդանաբանական այգի, մյուս դեպքում` ազգային պատկերասրահ: