Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր. «Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:
Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»։