7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Մամուլ

Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են խորհրդարանի կողմից գործուղման մեջ գտնվող պատգամավորներին ԱԺ մշտական հանձնաժողովների, խորհրդի նիստերին եւ խորհրդարանի բաց քվարկություններին որեւէ եղանակով մասնակցելու հնարավորությունը: Նա առաջարկում է պարտադիր դարձնել պատգամավորների անմիջական ներկայությունը եւ արգելել, օրինակ, նամակով քվեարկության մասնակցելու հնարավորությունը, որը տարիներ առաջ ընձեռվեց պատգամավորներին` հեշտացնելով քվեարկությունների կազմակերպումը եւ վերացնելով գործողումների մեկնելուն երբեմն խոչընդոտող բոլոր արգելքները։ Ղազարյանն օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը թերեւս քննության կառնվի առաջիկա նիստերին։

Ինչպես հայտնի է, գործող կարգավորումները թույլ են տալիս, որ գործուղման մեկնած պատգամավորները մինչեւ գործուղման մեկնելը փակ ծրարով իրենց դիրքորոշումները հայտնեն առաջիկայում քննարկվելիք նախագծերի վերաբերյալ։ Շատ հաճախ հենց այս հնարավորության շնորհիվ է, որ իշխանությունը կարողանում է ցանկացած նախագիծ անցկացնել խորհրդարանում, քանի որ գործուղումների սիրահար ՔՊ-ականները նախապես քվեարկում են` ծրարները թողնում ու հանգիստ մեկնում վոյաժների։ Եվ այլեւս կարիք չի լինում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել, որ իշխանություններին անհրաժեշտ օրինագիծն անցկացնեն խորհրդարանում:

Հիմա, երբ նախորդ գումարման խորհրդարանների համեմատ ՔՊ-ականները շատ ավելի քիչ մանդատներ ունեն, բարդանում է ցանկացած նախագիծ անցկացնելու գործը, ուստի մեկ քվեն անգամ կարեւոր է ու որոշիչ, եւ կանոնակարգ օրենքի այս դրույթն իշխանությունների, կարելի է ասել, փրկօղակն է դարձել։

Մինչդեռ նույն օրենքը նման հնարավորություն չի տալիս գաղտնի կամ անվանական քվեարկությունների դեպքում։ «Եթե գաղտնի կամ անվանական քվեարկությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավորների ներկայությունը պարտադիր է, ապա այն պետք է պարտադիր լինի նաեւ բաց քվեարկությունների ժամանակ։ Անկախ քվեարկության ձեւից եւ եղանակից՝ պատգամավորն ԱԺ-ում որոշումների ընդունման գործընթացին մասնակցում է քվեարկության միջոցով, հետեւաբար, միայն բաց քվեարկությանը մասնակցելուն տրվող առավելությունը չունի որեւէ հիմնավորվածություն»,- կարծում է նախագծի հեղինակը, միեւնույն ժամանակ նկատում, որ պատգամավորի դիքորոշումը կարող է փոփոխության ենթարկվել հանձնաժողովների քննարկումներից հետո էլ, ուստի նախապես թողնել գրավոր դիրքորոշում՝ առնվազն ճիշտ չէ։

Բացի այդ, «ժողովրդի կողմից ստացած մանդատն անհրաժեշտ է իրացնել՝ անշեղորեն պահպանելով պառլամենտարիզմի ոգին, ինչն էլ ենթադրում է ունենալ արդյունավետ մասնակցություն օրենսդրական նախաձեռնությունների, օրենքների նախագծերի քննարկմանը, այլ ոչ թե դիրքորոշում արտահայտել՝ հաշվի չառնելով գործընկերների եւ ընդդիմախոսների կարծիքը»,- կարծում է Ղազարյանը եւ վերջում հիշեցնում, որ նույն՝ ԱԺ կանոնակարգ օրենքով պարտադիր է նիստերին մասնակցությունը, իսկ գործուղումների գնալը պարտադիր չէ եւ կարող է կազմակերպվել ըստ հայեցողության եւ նպատակահարմարության: Պարզ ասած՝ Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին, ինչը «պատերազմի» առիթ է դառնալու խորհրդարանում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: