Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասը
Իրաքի կառավարությունը փակել է Իրանի հետ սահմանին գործող անցակետերի մեծ մասը՝ Բաղդադի տրամադրության տակ հայտնված ապացույցների պատճառով, որոնք, ըստ իրաքյան կողմի, վկայում են սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի դեմ իրականացված հարձակումներին Իրանի մասնակցության մասին։
Այս մասին գրում է Shafaq News-ը:
Պարբերականի զրուցակցի տվյալներով՝ Իրանի հետ սահմանին անցակետերը փակելու հրահանգն անձամբ տվել է Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին։
Իրաքի իշխանությունները կարծում են, որ Թեհրանը ոչ միայն առնչություն ունի սաուդյան «Արևելք–Արևմուտք» նավթամուղին հասցված հարվածի հետ, այլև սահմանամերձ տարածքներ է ներկրել անօդաչու թռչող սարքերի հավաքման համար նախատեսված բաղադրիչներ, որոնք հետագայում օգտագործվել են Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ի առավոտյան մի քանի հարձակումներից հետո, որպես նախազգուշական միջոց, դադարեցվել էր Էր Ռիադի և Մեդինայի շրջանում գտնվող «Արևելք–Արևմուտք» նավթամուղի աշխատանքը։ Ավելի ուշ պարզվել էր, որ հարձակումներն իրականացվել են Իրաքի տարածքից։