Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցը
ՄԱԿ-ը և ոլորտային այլ միջազգային կազմակերպությունները, իրենց մանդատների շրջանակում, պետք է ավելի ակտիվ դեր ստանձնեն անհետ կորած անձանց որոնման, նրանց մասին տեղեկատվության փոխանակմանն աջակցելու, դատաբժշկական փորձաքննության զարգացման և տուժած ընտանիքներին տրամադրվող աջակցության ընդլայնման գործում։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Շահրիյար Հաջիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում։
«Այս համատեքստում անհետ կորած անձանց ճակատագիրը հետհակամարտային շրջանում Ադրբեջանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։ Նախկին հակամարտության հետևանքով ավելի քան 4 000 մարդ գրանցված է որպես անհետ կորած։
Նրա խոսքով՝ անհետ կորած անձանց ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի իրացման համար անհրաժեշտ միջոցառումների շարքում են թաղման վայրերի, մասնավորապես՝ զանգվածային գերեզմանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրումը, արխիվների բացումը և վկաների ցուցմունքների հավաքագրումը։