Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներ
Սաուդյան Արաբիայի ավիացիայի՝ Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգում ձկնորսական նավակներին հասցրած հարվածի հետևանքով ութ ձկնորս է զոհվել։ Այս մասին հայտնել է հութիների կառավարության առողջապահության նախարարությունը։ Հութիները վերահսկում են այդ տարածքը։
«Ութ ձկնորս զոհ է դարձել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում՝ Զուբաբի շրջանում, նրանց նավակների ուղղությամբ սաուդյան թշնամու իրականացրած հարձակման հետևանքով։ Ձկնորսների վրա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է», — առողջապահության նախարարության հայտարարությունը մեջբերել է եմենյան Saba գործակալությունը։
Գերատեսչությունը Սաուդյան Արաբիային մեղադրել է խաղաղ բնակիչներին և քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ ձկնորսներին թիրախավորելու մեջ՝ նշելով, որ նրանց համար ծովը ապրուստի միակ միջոցն է։