Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվել

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Նախկին կարկառուն նիկոլական, իսկ այս պահին՝ քոչարյանական Աննա Գրիգորյանը, երևի, մոռացել է, թե ինչպես էր ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցում 2018 թվականի հեղափոխությանը և ջանք ու եռանդ չէր խնայում Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար, որպեսզի իր նախկին շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, դառնա վարչապետ։

Այլ հարց է՝ արդյոք առհասարակ նրա շեֆը փոխվե՞լ է։

Արդյոք Աննա Գրիգորյանն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հետ ուս ուսի տված քայլում էր փողոցներում, իր իրական ղեկավար չէ՞ր համարում այսօրվա քաղաքական առաջնորդ Քոչարյանին, որի թիմում հետագայում հայտնվեց՝ քաղաքական ճամբարափոխության արդյունքում։ Թե՞ այն ժամանակ Քոչարյանի քաղաքական անցյալն ու գործունեությունը նրա համար անընդունելի էին, իսկ այսօր հանկարծ դարձել են ընդունելի։

Զարմանալիորեն նման են իրար նախկին նիկոլականները, որոնք, այս կամ այն պաշտոնը չստանալով կամ Փաշինյանի թիմից դուրս մնալով, հանկարծ սկսում են ամեն ինչում մեղադրել Սերժ Սարգսյանին՝ փորձելով մոռացության մատնել սեփական քաղաքական անցյալն ու պատասխանատվությունը։

Նույն օրինակն Աննա Գրիգորյանի կողքին կանգնած Զարուհի Փոստանջյանն է և այլք, որոնք ժամանակին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում էին Նիկոլ Փաշինյանի հետ ուս ուսի տված, իսկ այսօր փորձում են ներկայանալ բոլորովին այլ քաղաքական դիրքերից։

Ի դեպ, խորհուրդ կտամ նրանց կարդալ իրենց ներկայիս քաղաքական առաջնորդ : Քոչարյանի գիրքը։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի գոհունակությամբ էր նա խոսում և որքան բարձր էր գնահատում 2018 թվականի հեղափոխության մասնակիցներին, այդ թվում՝ «լեթարգիական քնից արթնացած» քաղաքացիներին, որոնցից ոմանք, ըստ էության, հետագայում հայտնվեցին հենց իր քաղաքական ճամբարում՝ արդեն ոչ թե քողարկված, այլ բացահայտ։

Որքան ուզում եք, փորձեք մեզ մեղադրել ձեր իսկ քաղաքական սխալների համար, բայց մի կարևոր հանգամանք երբեք չեք կարող փոխել։

Դուք պայքարել եք Արցախի հերոս, Արցախն ազատագրած և պատերազմներում հաղթանակներ տարած Սերժ Սարգսյանի դեմ՝ կանգնելով այն Նիկոլ Փաշինյանի կողքին, որի իշխանության տարիներին Արցախը հայաթափվեց, հազարավոր հայորդիներ զոհվեցին, իսկ մեր ժողովրդի առջև ծառացան գոյաբանական մարտահրավերներ։

Եվ այսօր նույն մարդիկ փորձում են Սերժ Սարգսյանին մեղադրել սեփական ձախողումների, քաղաքական անհաջողությունների և չիրականացված երազանքների համար՝ կարծես 2018 թվականին ոչինչ չի եղել, կարծես իրենք չեն մասնակցել այդ գործընթացներին, կարծես չեն պայքարել Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։

Քաղաքական ճամբարափոխությունը քաղաքական կենսագրության ջնջում չէ։

Դուք կարող եք այսօր լինել քոչարյանական, վաղը՝ մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց չեք կարող ջնջել այն փաստը, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ միասին պայքարել եք Սերժ Սարգսյանի դեմ և ձեր մասնակցությունն եք ունեցել նրան իշխանության բերելու գործընթացում։

Իսկ այսօր, երբ արդեն տեսանելի են այդ իշխանափոխության ողբերգական հետևանքները, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն կրկին փորձում եք մեղավոր կարգել Սերժ Սարգսյանին։

Ո՛չ, այդպես չի լինելու։ Դուք չեք կարող մի օր Նիկոլ Փաշինյանի հետ հեղափոխություն անել, իսկ հաջորդ օրը ներկայանալ որպես նրա իշխանության դեմ պայքարի սկզբունքային առաջամարտիկներ՝ մոռանալով ձեր իսկ անցյալը։

Պատմությունը հիշելու է ոչ միայն նրանց, ովքեր իշխանության ղեկին էին, այլև նրանց, ովքեր ճանապարհ հարթեցին այդ իշխանության համար։

Եվ վերջում՝ մի պարզ ճշմարտություն։

Սերժ Սարգսյանի դեմ ձեր և ձեր ներկայիս քաղաքական ղեկավարի չստացված պայքարը կարող եք այսօր ներկայացնել ինչպես ցանկանում եք, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն ձեր ունեցած մասնակցությունը չեք կարող ջնջել։ Իսկ քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով։