ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլը
Հասարակություն

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է.

«ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում) ուղղակիորեն քննարկվում է Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Ընդ որում, առաջարկվում է այդ ռեժիմը պահպանել մինչև Հայաստանում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անցկացումը։

Ուշագրավ է իրավական հիմնավորումը։ Զեկույցում արձանագրվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը նման կասեցման մեխանիզմ չի նախատեսում։ Ուստի հղում է կատարվում 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային, որի շրջանակներում ԵԱՏՄ մյուս անդամները ՛՛իրավունք ունեն քննարկելու ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու մասին համատեղ որոշման ընդունման հարցը՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու կամ ԵՄ-ին միանալու վերաբերյալ Հայաստանում հանրաքվեի անցկացումը՛՛։

Ինչ վերաբերում է տնտեսական հաշվարկներին, ապա այստեղ բավական ծանր պատկեր է ներկայացվում։ Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր անկումը գնահատվում է 15,6% կամ շուրջ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, գնաճի հավելյալ աճը՝ 14,9%, իսկ սպառման կրճատումը՝ 14,6%։

Կանխատեսվում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատում 55,6%-ով, այդ թվում արտահանման՝ 65,8%-ով։ Առավել մեծ հարված կարող են ստանալ գյուղատնտեսությունը, սննդարդյունաբերությունը, ալկոհոլային արտադրանքը և թեթև արդյունաբերությունը։ Սրանք այն ոլորտներն են, որոնց համար ռուսաստանյան շուկան տարիների ընթացքում դարձել է իրացման հիմնական ուղղություններից մեկը։

Առանձին ուշադրության է արժանի էներգետիկ բաղադրիչը։

Զեկույցում դիտարկվում է ռուսական գազի գնի բարձրացում ներկայիս 177,5-ից մինչև 300 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Գրեթե 69% աճ։ Բնականաբար, նման փոփոխությունը կազդի էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի, արդյունաբերության մրցունակության և ընդհանուր գնաճային միջավայրի վրա։

Սակայն կա էական հանգամանք, որը հաշվի չեն առել զեկույցի հեղինակները: Գազի մատակարարման պայմանները որոշվում են նաև հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով։ Հետևաբար ԵԱՏՄ անդամակցության կասեցումն ինքնաբերաբար չի ենթադրում գնի վերանայում։ Ուստի, փաստաթղթում նման սցենարի ներառումը կարելի է գնահատել որպես քաղաքական ազդակ:

Զգայուն է նաև աշխատանքային միգրացիայի խնդիրը։ ԵԱՏՄ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել գործող արտոնյալ ռեժիմից, բախվել աշխատանքի թույլտվությունների, սոցիալական ապահովության և հարկման նոր պայմանների։ Զեկույցում կանխատեսվում է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների կրճատում շուրջ 3,95-ից մինչև 1,85 մլրդ ԱՄՆ դոլար։

(Այստեղ, սակայն, բանկային փոխանցումների ընդհանուր ծավալը փաստացի կապվում է աշխատանքային միգրացիայի հետ, մինչդեռ փոխանցումների զգալի մասը կարող է ունենալ այլ տնտեսական ծագում։ Ուստի այս գնահատականը նույնպես լրացուցիչ հիմնավորման կարիք ունի):
Եվ, թերևս, փաստաթղթի ամենահետաքրքիր հատվածը վերաբերում է ԵԱՏՄ մյուս անդամների հնարավոր կորուստներին։
Ըստ հաշվարկների՝ Հայաստանի անդամակցության կասեցումը նրանց համար էական տնտեսական խնդիրներ չի առաջացնի։ Ռուսաստանի պարագայում ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման ու ներմուծման կանխատեսվող կրճատումը չի գերազանցում 1%-ը։
Այսպիսով, զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը ԵԱՏՄ մյուս անդամների համար գրեթե անցավ կարող է լինել, մինչդեռ Հայաստանի համար՝ ծանր հարված»: