Իրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներին
Թեհրանը և Բաղդադը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարել Իրաքյան Քրդստանից կամ նրանց հանձնել Իրանին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ ալ-Սադեկը։
«Կողմերը համաձայնության են եկել «իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարել Իրաքյան Քրդստանից կամ նրանց հանձնել Իրանին», – դիվանագետի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը։