Իսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox News
Fox News-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի գիշերը իսրայելական կործանիչները ռազմական վարժանքների շրջանակում շարժվել են Իրանի ուղղությամբ։
Ըստ հեռուստաալիքի գլխավոր միջազգային թղթակից Թրեյ Յինգստի՝ իսրայելական զինվորականները վարժանքներ են անցկացրել՝ կործանիչները Իրանի ուղղությամբ ուղարկելով Սիրիայի և Իրաքի օդային տարածքով։
Fox News-ը վարժանքների այլ մանրամասներ չի հաղորդում և չի նշում տեղեկատվության աղբյուրները։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը գաղտնի այց է կատարել Իսրայել և երկուշաբթի հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Հանդիպման մանրամասները չեն բացահայտվում։ Այցի մասին տեղեկությունը հայտնվել է Իսրայելում 2026 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում Նեթանյահուի թեկնածությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցության հայտարարելուց մեկ օր անց։ Հանդիպումը տեղի է ունեցել նաև ԱՄՆ-Իսրայել բանակցությունների ֆոնին, որոնք վերաբերում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։