CNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքական
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկայում չի պատրաստվում վերադառնալ Պորտուգալիայի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է CNN Portugal-ը։
Ավելի վաղ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) Ռոնալդուին պատժել էր հավաքականի ճամբարից ինքնակամ հեռանալու համար՝ սահմանելով 30-օրյա որակազրկում։ Պատժի ժամկետը լրանում է հոկտեմբերի 30-ին, ինչը նշանակում է, որ «Ալ-Նասրի» հարձակվողը տեսականորեն կարող է հրավիրվել ազգային թիմ՝ նոյեմբերի 14-ին Դանիայի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուելսի հավաքականների դեմ հանդիպումներին մասնակցելու համար։
Սակայն Ռոնալդուի մասնակցությունն այդ խաղերին գրեթե բացառվում է։
«Կրիշտիանու Ռոնալդուն նախընտրում է, որ իրեն չհրավիրեն հավաքական։ Ֆուտբոլիստն այլևս չի վստահում Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային և խորապես հիասթափված է նրանից։ Ռոնալդուն չի կարծում, որ որևէ մեկին պարտական է։ Նա համոզված է, որ իր նկատմամբ անարդար են վարվել, և շարունակում է պնդել, որ իրեն ճշմարտությունը չեն ասել, իսկ հետո դավաճանել են», — հայտարարել է լրագրող Ռույ Սանտուշը։