COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Հոկտեմբերի 19–30-ն ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով։ Այստեղ ամեն օր (ժամը՝ 10:00–20:00) հանրությանը ներկայացվում են մշակութային, կրթական, երիտասարդական և սպորտային ծրագրեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Տիգրան Վիրաբյանն այցելել են մարզահամերգային համալիր, շրջել ԿԳՄՍՆ տաղավարում, ինչպես նաև մշակութային այլ հարթակներում, ծանոթացել ներկայացված նախագծերին ու բնապահպանական-մշակութային նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալները շեշտադրել են, որ արվեստը, մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն երիտասարդների շրջանում բնապահպանական մտածողություն ձևավորելու առումով: