Իրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպան
Իրանն ու Իրաքը համաձայնվել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը կամ նրա անդամներին հանձնել Թեհրանին։ Դրա մասին երեքշաբթի հայտարարել է Բաղդադում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ ալ-Սադեքը, հաղորդում է Mehr-ը։
Ըստ դիվանագետի՝ համաձայնությունը ձեռք է բերվել անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակում։
Ալ-Սադեքը նաև պատմել է այս հարցին նվիրված երկու երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին։ Դրան մասնակցել է Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Աբուդին։