ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ը
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կայացել է «Չափելով թվային շուկան․ էլեկտրոնային առևտրի վիճակագրությունը Եվրասիական տնտեսական միությունում» խորագրով միջազգային սեմինարը։
Միջոցառման ընթացքում ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսագիտության և ինտեգրման հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևը նշել է, որ միության մանրածախ առևտրի ընդհանուր շրջանառության մեջ էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ը և շարունակում է աճել։
Սեմինարի կարևոր բաղադրիչներից է եղել գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը։ Փորձագետները ներկայացրել են թվային շուկայում իրենց աշխատանքային փորձը և անդրադարձել անդրսահմանային էլեկտրոնային առևտրի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության աղբյուրներին։
Առանձին ուշադրություն է դարձվել նաև ստեղծարար արդյունաբերության հաշվառմանը վիճակագրության մեջ, ինչպես նաև թվային տնտեսության արագ զարգացող հատվածների չափման հետ կապված մարտահրավերներին։