«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի
Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի։
«Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։
Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային հեռուստաընկերություն, ապա ինչո՞ւ ես նրա՝ բանավեճում պարտվելուց հետո ինքդ սկսում ուղիղ եթերներ մտնել հեռակա բանավեճ վարել իմ դեմ։
Երեկվանից քանի՞երորդ լայվդ ես անում, քանի՞երորդ ստատուսդ գրում՝ իմ հասցեին, ընտանիքիս անդամի հասցեին, իմ ուժի հասցեին։
Ուրեմն, ես քեզ եմ հրավիրում բանավեճի։ Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես։
Ես դիմում եմ Հանրային հեռուստաընկերությանը՝ խնդրելով բանավեճի եթերաժամ տրամադրել ինձ և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մենք բանավիճենք Հանրայինի ուղիղ եթերում։
Դու մարդկանց բանավեճի հրավիրելով՝ հայտարարում ես՝ տղա եք, եկեք։ Հիմա ես եմ քեզ հրավիրում, արի՛ բանավեճի, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»,- հայտարարել է Վարդանյանը։