Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային այսօր հայտարարել է, որ բարիդրացիական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, եթե հարևան պետություններն իրենց տարածքում ընդունում են ագրեսորին։
«Մենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրներն իրենց տարածքում ընդունում են ագրեսորին։ Եթե նրանք իսկապես մտադիր են ստեղծել տարածաշրջանային անվտանգության մեխանիզմ, ապա առաջին քայլը պետք է լինի կանխելն այն, որ արտաքին ուժերն իրենց տարածքներն օգտագործեն այլ երկրների դեմ սպառնալիքներ հնչեցնելու կամ հարձակումներ իրականացնելու համար», — հայտարարել է Բաղային։
Այս հայտարարությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվական կայքերում գրվեցին հոդվածներ ու վերլուծականներ այն մասին, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղայիի հայտարարությունը վերաբերում է Ադրբեջանին: