Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»
Մշակույթ

Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը.

«2026 թվականի սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանը երկրում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակությանն ուղեկցեց Լեռնային Ղարաբաղ։ Այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին, օտարերկրյա դիվանագետները այցելեցին Գանձասարի և Դադիվանքի միջնադարյան հայկական վանական համալիրներ։ Այցը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ պատվիրակությանը ուղեկցում էր Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Այցի ընթացքում ադրբեջանական կողմը Գանձասարը և Դադիվանքը ներկայացրեց որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս։ Այդ շոուի դրվագներից մեկում մասնավորապես, Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցու պատերի մեջ ագուցված խաչքարերը Ռազմավար անունով մի կիսագրագետ միջազգային պատվիրակության անդամներին ներկայացրել է իբր Արցախի անկախության տարիներին Քարվաճառում ստեղծված ինչ-որ առասպելական արհեստանոցում քացախի մեջ հնեցված նորակերտ խաչքարեր, նաև պատճառաբանելով, որ դադիվանքյան ձմեռվա պայմաններում անհնար է, որ հին խաչքարերը նման լավ պահպանված արտաքին ունենան և նման այլ հիմարություններ: Հիվանդագին երևակայություն պիտի ունենալ նման զառանցանքները որպես իրական փաստ ներկայացնելու համար:

Նախ նկատենք, որ եկեղեցական կառույցներում հին շինաքարերի, այդ թվում և խաչքարերի վերօգտագործումը տարածված պրակտիկա էր միջնադարի հայ ճարտարապետության մեջ: Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի վերջերին, ծանր մի ժամանակաշրջան, երբ Արցախում համատարած էր նման պրակտիկան (օրինակ՝ Հանդաբերդի վանք, Խադարի վանք, Կոշիկ անապատ և այլն): Հենց մեր քննության առարկա փոքր գմբեթավոր եկեղեցում, խաչքարերից զատ որպես շինաքար են օգտագործել նաև ջրաղացքարը:

Երկրորդ, եկեղեցու պատերի մեջ վերօգագործված խաչքարերը, որոնցից յոթն ունեն թվակիր արձանագրություններ և վերաբերում են 1172-1190 թվականներին (տե՛ս Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 1999, էջ 115), տեսել, վավերացրել և դրանց արձանագրությունները հրատարակվել են Արցախի անկախությունից տասնյակ տարիներ առաջ: Օրինակ, այդ խաչքարերից երկուսի արձանագրությունը դեռևս 1911 թվականին ընդօրինակել և 1938 թվականին հրատարակել է Մ. Տեր-Մովսիսյանը (տե՛ս նրա Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ, 1938, էջ 83, 96, դրանցից մեկի լուսանկարը արձանագրությամբ հանդերձ տե՛ս նկ. 2, 3): Այդ խաչքարերի մի զգալի մասի արձանագրություններն էլ 1960-ական թվականներին գրառել և 1982 թվականին հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը ( Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., էջ 211-212): Ի՞նչ իմաստ ուներ «հնացնել» արդեն իսկ հին խաչքարերը: Մոտ 50-60 հազարի հասնող հայկական խաչքարերից և ոչ մեկը որևէ հնեցման կարիք չունի և, բնականաբար, գոյություն չունի նման հիմարության թեկուզ մեկ վավերացված դեպք:

Երրորդ, փոքր եկեղեցու խնդրո առարկա խաչքարերը պատրաստված են ավելի կարծր քարատեսակից՝ բազալտից, ինչն ավելի լավ է պահպանում քանդակը: Ի՞նչ կա այստեղ զարմանալու: Օրինակ, Վերին Խաչենից շատ ավելի ցրտաշունչ Գեղարքունիքի ամենավաղ՝ 9-10-րդ դարերի խաչքարերն ունեն գերազանց պահպանվածություն, քանի որ բազալտից են: Հանրահայտ է, որ տուֆից, ֆելզիտից կամ կրաքարից պատրաստված խաչքարերի քանդակներն ավելի են վատ են պահպանվում: Ի՞նչ ասես խաչքարերի մասին տարրական գիտելիք չունեցողին:

Իմաստունի տեսքով հնարանքներն ու շաղակրատանքը, կիսագրագետ անհատներին որպես գիտական հեղինակություն ներկայացնելը, որ ընտրել ադրագիտպրոպը, հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը:

Մեր արձագանքը

Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական միջնադարյան եկեղեցիները, վանքերը, արձանագրությունները, ձեռագրերը և մշակութային այլ օբյեկտներ հետևողականորեն «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության յուրացման և դրա ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է։

Դադիվանքի դեպքում այն օտարերկրյա դիվանագետների առջև ներկայացվում է որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն, իսկ հայկական պատմական ներկայությունն ու դրա վկայությունները՝ որպես հետագա «միջամտություն» կամ «կեղծարարություն»։ Այս քաղաքականությունը պետք է դիտարկել նաև 2020–2023 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողության հաստատման և հայ բնակչության բռնի տեղահանման համատեքստում»։